Աշխատանքի անվանումը՝ Գործավար-օգնական
Կազմակերպություն՝ Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն իրավաբանական գրասենյակ
Դրույքաչափը՝ Լրիվ դրույք
Տևողությունը՝ Անժամկետ, 1 ամիս ժամկետով փորձաշրջան
Գործավար-օգնականի պարտականություններն են.
– օգնություն ցույց տալ իրավաբանական գրասենյակի տնօրեններին և իրավաբաններին,
– կատարել թարգմանություններ (անգլերեն, ռուսերեն, հայերեն)` հիմնականում իրավաբանական բնույթի տեքստերի,
– իրականացնել գրասենյակի գործավարությունը,
– պատասխանատու լինել գրասենյակի նյութատեխնիկական միջոցներով ապահովվածության համար,
– կազմակերպել հանդիպումներ, – ապահովել նամակագրության և թղթակցության իրականացումը,
– կատարել գործավար-օգնականի աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:
Դիմողը պետք է ունենա.
– բարձրագույն կրթություն (իրավաբանական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
– հայերենի բացարձակ գրագիտություն, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
– համակարգչից օգտվելու հմտություններ,
– կազմակերպչական ունակություններ,
– կոլեկտիվում աշխատելու ունակություն,
– պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն:
Աշխատավարձը՝ ֆիքսված + հավելավճար
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն սույն էջին կամ info@ell.am էլ. փոստի հասցեին մինչ օգոստոսի 25-ը` առարկա բաժնում նշելով աշխատանքի անվանումը: