Legalinfo.am լրատվական կայքը հրավիրում է լրագրողների՝ աշխատանքի և պրակտիկայի:
Պարտականություններ`
- Տեքստային նյութերի պատրաստում
- Վերլուծական և հետաքննական նյութերի պատրաստում,
- Դատական նիստերի լուսաբանում
- Դատաիրավական ոլորտի միջոցառումների լուսաբանում
- Հարցազրույցների պատրաստում
- Մասնագիտական այլ հանձնարարությունների :
Պահանջները`
- Լրագրողի աշխատանքային փորձ
- Վերլուծելու կարողություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Թիմում աշխատելու կարողություններ
- Դատաիրավական ոլորտում խորանալու և մասնագիտական հմտությունները ձեռք բերելու ջանասիրություն։
Լրագրողներին կտրամադրվի իրավաբանների կողմից խորհրդատվություն՝ իրավաբանական տերմինների և ձևակերպումների անսխալ կիրառման նպատակով։
Դիմողները ներկայացնեն ինքնակենսագրություն (CV) և հետաքրքրության նամակ editor@legalinfo.am էլ․- հասցեին՝ որպես թեմա նշելով «Լրագրողի աշխատանք»։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 14-ը։