ԱՄՆ Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցը սկսել է հայտեր ընդունել

Թավիթյան հիմնադրամը և ԱՄՆ Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցը  հանրային քաղաքականություն և հանրային կառավարում ուսուցման ծրագրի  համար հայտեր են ընդունում։

Ծրագրին կարող են դիմել պետական մարմիններում նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող ՀՀ քաղաքացիներ։

Ծրագիրը կտևելու է 5 ամիս՝ 2019 թ․ հունվարից հունիս ամիսներին։ Մասնակիցների բնակության, ուսման, վիզայի, տեխնիկայի, առողջական ապահովագրության ծախսերը հոգում է Թավիթյան հիմնադրամը։

Ֆլետչերի դպրոցի հավաստագրեր կստանան մասնակիցները, որոնք հաջողությամբ կավարտեն ծրագիրը։ Բոլոր մասնակիցներից կպահանջվում է ծրագրի ավարտից հետովերադառնալ ՀՀ՝  ձեռք բերված մասնագիտական հմտությունները կիսվելու նպատակով։
Ծրագրին դիմելու համար այցելեք՝  Tavitian Foundation Advanced Training Certificate Program in Public Policy & Public Administration 2019 – The Fletcher School of Law and Diplomacy։

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հուլիսի 9-ը։

Մեկնաբանություններ