Խորհրդարանի հատուկ նիստում այսօր Ազգային ժողովը կրկին կփորձի ընտրել ՀՀ վարչապետ:Ինչպես մայիսի 1-ին կայացած վարչապետի ընտրություններում, այնպես էլ այսօր, առաջադրված միակ թեկնածուն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն է։
ՀՀԿ կուսակցությունը նախապես հայտնել էր, որ կաջակցի խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի առաջադրման ձևաթղթի տակ ստորագրել էին 41 պատգամավոր։
Հավելենք նաև, որ ստորագրահավաքին միացել էին «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունների պատգամավորները, «ՀՀԿ» խմբակցությունը վստահեցրել է, որ կսատարի առաջադրված միակ թեկնածուին:
Հիեցնենք, որ ինչպես մայիսի մեկին 1-ին, այնպես էլ այսօր, քաղաքացիները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանին և հրապարակում տեղադրված մեծ էկրանով հետևում են Ազգային ժողովի հատուկ նիստին:
Գրանցվել է 100 պատգամավոր, ինչը փաստում է, որ քվորումն ապահովվել է:
Ազգային ժողովի հատուկ նիստին կարող եք հետևել այստեղ՝