1998 թվականից մինչև 2003 թվականն ընկած ժամանակահատվածում Դիմումատուն տարիքային կենսաթոշակ չի ստացել։
Դիմումատուն նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մաս կազմող Սերբիայի քաղաքացի էր, բայց 1964 թվականից տեղափոխվել է Սլովակիա։ 1993 թվականին Սլովակիայի սոցիալական մարմինները ընդունել են որոշում, որի համաձայն՝ դիմումատուն 1991 թվականից կենսաթոշակ ստանալու իրավունք ունի։
1998 թվականին կենսաթոշակ տրամադրող մարմինները որոշեցին, որ դիմումատուի զինվորական թոշակը չի կարող վերափոխվել տարիքային կենսաթոշակի այն հիմքով, որ նա չի բավարարում օրենքով սահմանված պայմաններին։ 2002 թվականին իշխանությունները մերժել են նրա բողոքը՝ նշելով, որ նա չի կարող շահառու լինել, քանի որ չունի Սլովենիայի քաղաքացիություն և չի համապատասխանում օտարերկրյա շահառուների համար կիրառվող պահանջներին:
Դիմումատուն ներպետական դատարանում բողոքարկել է նաև 2002 թվականին ընդունված որոշումը, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերով դատարանը մերժել է բողոքը: Սահմանադրական դատարանը նույնպես չի քննել դիմումատուի սամանադրական բողոքը։
Դիմումատուն նշել է, որ տարիքային կենսաթոշակ ստանալը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ինքը Սլովենիայի քաղաքացի է, ինչը խախտում է Կոնվենցիայի 14-րդ (խտրականության արգելք) և 1-ին Արձանագրության 1-ին (սեփականության պաշտպանություն) հոդվածները:
Եվրոպական դատարանը այս գործով նշել է, որ անվիճելի է այն փաստը, որ 1998 թ. Դիմումատուն արդեն բավարարել է տարիքային կենսաթոշակ ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմաններին և միայն իր քաղաքացիության պատճառով է, որ խախտվել է տարիքային կենսաթոշակ ստանալու նրա իրավունքը։ Ըստ դատարանի՝ Սլովենիայի քաղաքացի դառնալուց հետո դիմումատուն ստացել է տարիքային կենսաթոշակ։
Եվրոպական դատարանը արձանագրեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ (խտրականության արգելք) և 1-ին Արձանագրության 1-ին (սեփականության պաշտպանություն) հոդվածների խախտում: