Վայրի Բնության պահպանության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեսանյութ է ներկայացնում Խոսրովի անտառի հրդեհից, կցելով նաև հայտարարություն:
«Շուրջ 35 հազար հեկտար պահպանվող տարածք կարող է ամբողջությամբ վերանալ։ Տասնամյակներ կպահանջվեն՝ վերականգնելու կորսված արժեքավոր էկոհամակարգը։
FPWC-ն կոչ է անում միջազգային բնապահպանական հանրությանը օգնել դիմակայել այս մարտահրավերին։
Շտապ կարիք կա հրշեջ սարքավորումների՝ տրանսպորտային միջոցներ, պոմպեր, գործիքներ և հանդերձանք։ Կարող եք օգնել նաև ֆինանսապես։ Բոլոր նվիրաբերությունները կուղղորդվեն անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։
Սարքավորումներ և այլ պարագաներ նվիրաբերելու համար մեկնաբանություն թողեք այս հաղորդագրության տակ, գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ info@fpwc.org հասցեին»։
Տեսանյութը՝ այստեղ: