Dickmannand Gion v. Romania․ պետությունը կվճարի

Գործը վերաբերում է Ռումինիայում խորհրդային վարչակարգի փլուզումից հետո գործող սեփականության վերականգնման վերաբերյալ օրենսդրության վրա հիմնված տարբեր վարույթներին և սեփականության վերականգնման կառուցակարգի անարդյունավետության

վերաբերյալ դիմումատուների բողոքներին։ Տվյալ գործում դիմումատուները պնդում էին, որ չնայած շինությունների ու հողատարածքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը, որը պատկանել էր իրենց նախնիներին նախքան խորհրդային վարչակարգի կողմից ազգայնացվելը, ճանաչվել էր ռումինական դատարանների կողմից, այնուամենայնիվ, նրանք զրկված էին իրենց սեփականությունից օգտվելու իրավունքից՝ պետության կողմից այն վաճառելու պատճառով։

Ներպետական շրջանային դատարանի վերջնական վճռով հաստատվել էր, որ դիմումատուներին պատկանող բնակարանի վաճառքը վարձակալներին օրինական էր։ Միևնույն ժամանակ դատարանը սահմանել էր, որ դիմումատուները փոխհատուցման իրավունք ունեն։ Դիմումատուները, մասնավորապես, բողոքում էին, որ իրենց սեփականության վերականգնման կամ փոխհատուցման ապահովման անկարողությունը խախտում է Մարդու իրավունքների կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)։

Այս գործով Դատարանն ակնհայտ է համարել, որ դիմումատուները, ում սեփականության իրավունքը ճանաչվել է բնակելի տան նկատմամբ և դատարանների կողմից հաստատվել են սեփականության իրավունքի վերականգնման միջոցառումները, բայց ովքեր չեն կարողանում օգտվել իրենց սեփականությունից և պետության կողմից այն վաճառելու պատճառով զրկված են դրանից, չեն օգտվում որևէ կառուցակարգից, որը նրանց թույլ կտա սեփականությունից զրկվելու դիմաց ստանալ համապատասխան փոխհատուցում։

Դատարանը համարել է, որ փոխհատուցման լրիվ բացակայությունը սեփականության իրավունքից զրկելու հետ միասին դիմումատուների համար անհամաչափ և չափազանց ծանր բեռ է առաջացնում՝ խախտելով Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության պաշտպանության իրավունքը։

Մեկնաբանություններ