Ներկայումս արժեթղթերի շուկայի
զարգացումը պայմանավորվում է նրանով, որ մի կողմից արժեթուղթը ներդրողների համար դարձել
է եկամտի կարևոր աղբյուր, իսկ մյուս կողմից, ձեռք բերելով արժեթղթեր, մարդիկ իրենց
ներդրումն են անում կազմակերպությունների զարգացման գործում՝ դրանց ընձեռելով հնարավորություն
կայանալու և ձեռք բերած գումարը դնելու շրջանառության մեջ: Այսինքն` արժեթղթեր ձեռք
բերելը շահավետ է ոչ միայն ձեռք...
Սեփականության իրավունքի ձեռքբերման
հիմքերը երկուսն են՝ սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական և ածանցական եղանակ:
Այս հիմքերից յուրաքանչյուրն անձին հնարավորություն է տալիս ձեռք բերել սեփականություն,
որոշակի գործողությունների կատարումից հետո:
Սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական եղանակներից է <<ձեռքբերման վաղեմության>> ինստիտուտը, որի ուսումնասիրությունն իրենից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում:
Ռ․Քոչարյանի դիմումի հիման
վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է որոշում Հայաստանի
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի
2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու վերաբերյալ։
ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական
հետապնդումը բացառող հանգամանքներին, մասնավորապես՝...
Վերլուծությունը՝ «Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի հետ։
2019 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանը տարածեց հայտարարություն, որի համաձայն․ «Սահմանադրական դատարանը ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ...
Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր, իրավաբան Նորայր Բալայնի
«Իրավաբանական տեխնիկա» եզրույթը լատիներեն՝ juris-իրավունք և հուներեն techne-արհեստ, վարպետություն, արվեստ բառերի ամբողջությունն է։ Իրավաբանական տեխնիկան հանդիսանում է իրավունքի տեսության ինքնուրույն բաժին և պարունակում է իրավաբանական գործունեության իրականացման կանոնները։ Իրավաբանական տեխնիկան կանոնների ամբողջությունն է իրավաստեղծ և իրավակիրառ աշխատանքի համար։ Իրավաբանական տեխնիկայի կանոնների...