Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:
Երկրի ղեկավարը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:
Կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի...
ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ սահմանապահ զորքերի սպայական, ենթասպայական, ինչպես նաև զինվորական բժիշկների կազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող երիտասարդ զինծառայողներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է թափուր հաստիքների լրացման գործընթաց:
ՀՀ ԱԱԾ ՍԶ վերոնշյալ հաստիքները համալրելու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան, արական և իգական...
Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ:
Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգ ու պարի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:
Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ...
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 377 դեպք, որից 149-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 183 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 57 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 8 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է...
Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ուսագլխերի ներսի հատվածի կտրած-ծակած վերքեր, գլխի հետևի ձախ հատվածի քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1970 թ. ծնված Տիտալ Մ.-ին, որը հայտնել է, որ իրեն դանակով հարվածել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն...