ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերն ոստկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են գողացել:...
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայրը Գոռ Համբարձումյանը կալանավորվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարողա 7֊ի գործը մոռանան, վարչապետը...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» ֊ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։ Այսօրվա նիստին չէր ներկայացել «Դեդ»֊ը՝ Մարտիրոս Հակոբյանը, վերջինս հիվադանոցում էր։ Դատավորը հայտնեց, որ նա Էրեբունի բժշկական կենտրոնում է գտնվում հուլիսի 3֊ից։ Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց առանց Մարտիրոս Հակոբյանի շարունակել նիստը,...
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատարանի նախագահներ են նշանակվել: Այսպիսով՝ Հովսեփ Բեդեվյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ, Վազգեն Ռշտունին նշանավել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ, Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Արման Կուրեխյանը նանակվել է Տավուշի...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք են ներխուժել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող անձինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը: «Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։...