Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Հետաձգման պատճառն ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանի բացակայությունն էր: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը դատարանին հայտնել էր, որ առողջական խնդիրների...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները երկօրյա մշտադիտարկման չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին և ՁՊՎ, Լոռու մարզային վարչության Սպիտակի, Տաշիրի և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժիններ և ՁՊՎ-ներ, ինչպես նաև ՀՀ  արդարադատության նախարարության «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկ։Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ...
Հանգստի ակտիվ շրջանին ընդառաջ` հուլիսի 13-ից սեպտեմբերի 2-ը` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 08:00-ից 22:00-ը, Երևան-Սևան-Երևան ճանապարհահատվածում կսահմանվի շտապօգնության լրացուցիչ հերթապահություն:  Ծառայությունը կիրականացվի Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության ծառայության միջոցներով` բժշկական կենտրոններում ապահովելով ծառայության անխափան...
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն բանտից տեղափոխելու՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն իր ընտանիքի անդամների մշտական բնակության վայրից չափազանց հեռու տեղակայված բանտ տեղափոխելու որոշման մասին։ Դիմումատուն՝ Թիմուր Վոյնովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, համապատասխան ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ բնակվել...
Զանգվածային լրատվության որոշ միջոցներում նկատելով ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ծխախոտի գովազդի արգելման վերաբերյալ հիշեցնում է․ Արգելում է ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում,...