«Ի Էլ Էլ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի փաստաբան Արմեն Ֆերոյանը պարզաբանել է երեկվա միջադեպը՝ կապված նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր հետ կատարված միջադեպի վերաբերյալ․
«Ներկայացնելով Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի, իրավունքների պաշտպանությունը ցանկանում եմ հայտնել, որ լրատվամիջոցներով վերջինիս մասնակցությամբ իբրև թե տեղի ունեցած «ծեծուջարդի» հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:
Նշված հանգամանքներն իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան: Վարչապետը զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատու օղակների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկել է հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա շենքային պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության և վիճակահանության իրականացման կարգը: Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է ամառային զորակոչի ընթացքի մասին:
Վարչապետը ճաշել է նորակոչիկների, այդ...
Սույն թվականի հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870աշխարհագրական կոորդինատներով (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք), օջախի 12 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։2018 թվականի հուլիսի 09-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն...
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
«Մեր որդին զինվոր է արդեն»,- լուսանկարին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը զորակոչվել է բանակ: