2013 թվականին Բոլիվիան հայց է ներկայացրել Չիլիի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ երկու երկրների միջև տարածքային վեճի վերաբերյալ բանակցություններ վարելու պահանջի մասին: Մասնավորապես՝ Բոլիվիան պահանջել է պարտավորեցնել Չիլիին բանակցություններ վարել՝ Խաղաղ օվկիանոսի հասանելիության և դեպի օվկիանոս ելքը Բոլիվիային վերադարձնելու խնդրի վերաբերյալ։ Գործի շրջանակներում Բոլիվիան Միջազգային դատարան է ներկայացրել Չիլիի հետ ունեցած երկարամյա տարածքային վեճի առնչությամբ հայցին վերաբերող բոլոր փաստաթղթերը:...
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրեց Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ: Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, դրանք երեխաներին համամասնորեն չեն ուղղվել:Երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերի կեսից ավելին կազմում են...
Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ազատ տնտեսական գոտիների մասին« ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը , որի նպատակը տնտեսական միջավայրի և գործող չորս ազատ գոտիների բարեփոխումն է: Արամ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ...
Օրենքի նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր ենթակետերով, որով ամրագրվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջների սահմանման և գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդի մշակման իրավական հիմքերը: Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թվականների...
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ալագյազ գյուղ տանող ավտոճանապարհին մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:2018թ. սեպտեմբերի 30-ին` ժամը 06:30-ի սահմաններում, Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչը, առանց ավտոմեքենա վարելու թույլտվության վկայականի, վարելով իր հորեղբոր որդուն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Ալագյազ գյուղ տանող ճանապարհով ընթանալիս՝ Վարդաբլուր...