«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր...
Հայաստանում պետական գրանցում չունեցող դեղերի գնումների մասնակցության հնարավորության սահմանափակման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընդունվել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ՀՀ-ում պետական գրանցում չունեցող դեղերի պետական գնումներին մասնակցության հնարավորության ընդլայնում:
Մասնակիցների քանակի ավելացմանը զուգահեռ՝ ակնկալվում է մրցակցության մեծացում և, հնարավոր է, որ գնվող դեղերի համար առաջարկվի ավելի ցածր գին:...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որի ժամանակ գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ:
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի...
2017թ. հոկտեմբերի 2-ին «Արմենիա» ԲԿ-ում կյանքը վտանգելով քաղաքացի Վ. Մ.-ին վնասազերծելու, դատապարտյալ Դ. Գ.-ի փախուստը կանխելու, հանցագործության բացահայտմանն օժանդակելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ՀՀ Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Արթուր Մարուքյանի նկատմամբ կիրառել է «Արտահերթ կոչման...