Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի...
36-ամյա Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի դեկտեմբերի 15-ին իր բնակարանում իրեն պարբերաբար խաբելու շուրջ վիճաբանել է նախկին կնոջ՝ Գայանե Գ.-ի հետ, որի ընթացքում ննջասենյակից վերցրել է նախապես թաքցրած ազոտական թթվով լցված ներարկիչը, աննկատ թիկունքից մոտեցել է, փորձել է ներարկել, սակայն Գայանե Գ.-ն...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը հարկային ստվերի ռիսկերի և ոլորտային այլ խնդիրների վերաբերյալ էր:  «2017 թվականին պետական բյուջեի եկամուտներն 2016 թվականի համեմատությամբ աճել են շուրջ 125 մլրդ...
Արա Բաբլոյանի ելույթը «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ. «Հարգելի պատգամավորներ, հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք, օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում եւ...
Կառավարությունն ընդունել է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» որոշում: Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել 3000 տոննա պարարտանյութ: Պարարտանյութերի սուբսիդիան կկազմի 285 մլն դրամ, իսկ դրանք մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար պետբյուջեից կհատկացվի...