Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, Ք. Մայիլյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և բացատրություն տվել, որ տնից հեռացել է իր կամքով:
2017թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ հանրապետությունում հանցավորության հակազդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, օրինականության ապահովման ուղղություններում աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 20285 դեպք, նախորդ տարի արձանագրված 18764 դեպքի համեմատությամբ 1521-ով կամ 8,1 %-ավել: Հանցագործության դեպքերի աճն արձանագրվել է հիմնականում ոչ...
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Շամիրամ համայնքում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով 4 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Դեպքը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսի 1-ին՝  Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում: Զինված անձը մուտք է...
ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, ինչպես նաև առաջին ընթերցմամաբ ընդունվեց  «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին»  նախագիծը: Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի...
Մայրության նպաստ չստացած քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը: Ըստ դիմումի՝ ինքն աշխատում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում և գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, սակայն չի ստացել ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում հարցը ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Արդյունքում, գործատուն քաղաքացուն վճարել...