Խոշոր չափերով հափշտակություն կատարելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Արման Ղազարյանը, ով մինչև 2017 թվականի դեկտեմբերի 8-ն աշխատել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել...
Երեկ՝ հունվարի 18-ին, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը: Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ: Այսպես, ՀՀ քաղաքացի Վ. Պ.-ն դիմում է գրել այն մասին, որ 2013թ.-ի հունվարի 11-ին բանկի միջոցով համապատասխան ընկերությունից ապառիկ կարգով համակարգչային տեխնիկա է ձեռք է բերել, սակայն հետագայում չի...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանությունը: Սպանության կասկածանքով  ձերբակալվել է 1963թ. ծնված տղամարդը: 2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել...
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով աջ ազդրի վերին երրորդականի...