ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ մեկնարկել է ազդարարման ինստիտուտի ներդրման և ազդարարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին հանրային քննարկումների շարքը: Քննարկումները կազմակերպվել էին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի աջակցությամբ: Քննարկումներին ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են...
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել ՀՀ կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին: Որոշման մեջ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»:
Նախագահ Սերժ Սարգսյանը արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Ելույթի սկզբում ընդգծելով, որ արտաքին քաղաքականության գերատեսչության աշխատակազմի հետ Ամանորի իր հանդիպմանը նշել էր նման ձևաչափով նախատեսվող հանդիպման մասին, որտեղ կխոսի արտգործնախարարության ոչ միայն հաջողությունների և ձեռքբերումների, այլև առկա խնդիրների և ապագա անելիքների մասին, Հանրապետության Նախագահը...
27.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ղեկավար պաշտոնատար անձանց և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղում փորձել է իրացնել մեկ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով...