Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 30-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։
Բացահայտվել է գողության 11, խարդախության 10, շորթման 2, յուրացման և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկից 2006-2013թթ.. ընթացքում կատարված հափշտակությունները. մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակիչների՝ նշված վարչական շրջանի տարածքում կատարված մի շարք բնակարանային գողությունների, գողության փորձերի և կողոպուտի համար:Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունվարի 26-ին ահազանգ էր ստացվել՝ Երևան...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ: Նիստի մեկնարկին ամբաստանյալները կրկին բարձրաձայնեցին այն հարցը, որ չեն ցանկանում իրենց շահերը պաշտպանեն հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները, քանի որ ունեն պայմանագրային պաշտպաններ: Ամբաստանյալները պահանջում են գործի վարույթից հեռացնել հանրային պաշտպաններին: Դատավոր Արթուր Օհանյանը...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Արնդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։
Այսօր շարունակվեց վկաների հարցաքննությունը: Նիստին ներկայացել էր միայն վկաներից Հենրիկ Գաբրիելյանը, ով դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 29-ին ծառայություն է իրականացրել Երևանի Խորենացի փողոցում:
Ըստ ցուցմունքի՝ այդ օրը բախում է սկսվել ցուցարարների...