Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունվարի 30-ին մասնակցել է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում իրականացված «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառմանը: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի համատեղ ջանքերով:Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով...
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը:Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքներն սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36...
Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության...