Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը (Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան, Նելիկ Հարությունյան): Ինչպես  այդ մասին հաղորդում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Ս. Սարգսյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր, որում ասված...
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 24.09.2014թ. թիվ 27/6-L որոշմամբ ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչություն: Ինչպես այդ մասին հաղորդում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքը, ներկայացուցչությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում փաստաբանների խնդիրների համակարգման և ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացման համար: Որպես ներկայացուցչության նստավայր...
ՀՀ քաղաքացի Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ավելի վաղ...
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության...
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:  Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Վճռաբեկ...