Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս տարի նախատեսվում է նկարազարդել 240 բակ, որոնցից 90-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը մեկնարկել է մայիսին և կշարունակվի նաև աշնանը:
Հիշեցնենք, որ նկարազարդման աշխատանքներն իրականացվում են ջերմակայուն և ջրակայուն հատուկ ներկանյութերով, իսկ դրա ընթացքն ամբողջությամբ վերահսկվում...
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը և ազդում են մարդկանց առողջության վրա՝ լուրջ վնաս հասցնելով շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին:
Վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ:...
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և...
Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը 4 տարվա վաղեմության պատմություն ունի:
Թելման Քալաշյանը 2013թ. տոկոսով 75.000 դոլար գումար է տվել 5 եղբայրների, պարբերաբար ստանալով տոկոսները: 2 տարի անց եղբայրների ծրագրերը ձախողվել են՝ չեն կարողացել վերադարձնել գումարն ու տոկոսները: Քալաշյանը սպառնալիքներ է հնչեցրել եղբայրների և նրանց բարեկամների հասցեին և պահանջել վճարել 100.000...
Օգոստոսի 3-ին, Կառավարության առաջիկա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կներկայացնի և քննարկման կդրվի «Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը՝ նոր խմբագրությամբ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից...