Ջրի սակագնի բարձրացումը ծանր բեռ կլինի սպառողների համար: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքերով   «Վեոլիա Ջուր» ընկերությունն ահռելի  կորուստների նվազեցմամբ  զբաղվելու և ջրագողությունը վերացնելու փոխարեն, ավելի հեշտ տարբերակ է գտել` ջրի սակագինն է բարձրացնում: ««Վեոլիա Ջուր» ընկերության տվյալներով ջրի կորուստը կազմում է 70-72 %, եթե իջեցնեն կորուստը,...
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան...
2017 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում անցկացվել է հերթական սեմինար-խորհրդակցությունը` Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահությանև սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի,...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան:...
Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի...