Ներկայումս արժեթղթերի շուկայի զարգացումը պայմանավորվում է նրանով, որ մի կողմից արժեթուղթը ներդրողների համար դարձել է եկամտի կարևոր աղբյուր, իսկ մյուս կողմից, ձեռք բերելով արժեթղթեր, մարդիկ իրենց ներդրումն են անում կազմակերպությունների զարգացման գործում՝ դրանց ընձեռելով հնարավորություն կայանալու և ձեռք բերած գումարը դնելու շրջանառության մեջ: Այսինքն` արժեթղթեր ձեռք բերելը շահավետ է ոչ միայն  ձեռք...
Սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը երկուսն են՝ սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական և ածանցական եղանակ: Այս հիմքերից յուրաքանչյուրն անձին հնարավորություն է տալիս ձեռք բերել սեփականություն, որոշակի գործողությունների կատարումից հետո: Սեփականության իրավունքի ձեռքբերման սկզբնական եղանակներից է <<ձեռքբերման վաղեմության>> ինստիտուտը, որի ուսումնասիրությունն իրենից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում:
Լյուքսեմբուրգում Եվրամիության արդարադատության դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է որպես տուգանք օրական մեկ միլիոն եվրո վճարել Եվրահանձնաժողովին՝ դատավորների կարգապահական պալատի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարելու համար: Դատարանը հուլիսին որոշել է, որ Լեհաստանի կարգապահական պալատը չի երաշխավորում դատական անաչառություն և կարգադրել է կասեցնել դրա գործունեությունը։ Դատարանի...
2021 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 19.00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում՝ ք. Երևան, Արգիշտի 7 հասցեում կկայանա «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակիրառ պրակտիկան» վերտառությամբ ձեռնարկի ընդհանուր մասի շնորհանդեսը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գոռ Թորոսյանի, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորներ Հովիկ Շահնազարյանի և...
Դիմումատուն՝ Քեմալ Բայրամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1948 թվականին, բնակվում է Գերմանիայում։ Դիմումատուն բողոքել է 1977 թվականին Էնգիզ գյուղում իր հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու մասին, ինչը տեղի է ունեցել 1985 թվականի կադաստրային աշխատանքներից հետո հողատարածքների գրանցամատյանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում։ Դիմումատուն...