ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, գործով վկային հարցաքննելիս ուղղորդել է ցուցմունքում արձանագրել վերջինիս համար անհայտ հանգամանքներ: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով...
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման փաստով հարուցված քրեական գործով հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով։ Այդ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից-հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝...
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջանիբեկ Թ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Մարգարիտա Գ.-ն հայտարարել է, որ 2014 թվականի մարտի 6-ին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, բռնություն գործադրելով, իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը և տեղափոխել ոստիկանության բաժին, այնուհետև քննիչի կողմից կեղծվել է իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը,...
Դեկտեմբերի 19-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է այս տարվա հուլիսին հուլիսին Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ Այս մասին հաղորդում է «Արցախպրես» գործակալությունը: Մասնավորապես, հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները,...
Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի 2014թ. համագործակցության ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը,  այդուհետ զեկույցներով հանդես են եկել համագործակցող ՀԿ-ների ղեկավարները: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը...