ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնելու և ՀՀ-ի պետական բյուջեի կատարմանն ուղղված որոշ հարցերի մասին: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի...
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (այսուհետ` Քրեակատարողական  վարչություն) հայտարարում է մրցույթ` Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 1. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ Հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ /ծածկագիր (04-Հ-4.2-4) Ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները,  մասնակցում է հիմնարկում անցկացվող խորհրդակցություններին, հիմնարկի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին: 2.ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական  հիմնարկ Հիմնարկի կալանավորված անձանց  և...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Կառավարությունը հավանություն է տվել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին և պիլոտային ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին: Նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված...
ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին Էրեբունի Պլազա բիզնես-կենտրոնում  ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելու հետ կապված հարցը: Քննարկման արդյունքում կողմերը որոշել են համատեղ հայտարարությամբ հանդես գալ:   Հայտարարություն Կողմերը կարևորում են դատարանում դատավարության մասնակիցների և դատարանում...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: ՀՀ Կառավարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Վարչապետ Կարապետյանը հանձնարարական է տվել  հանրապետությունում փոքր ու միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ջրային ռեսուրսների ոլորտում հիմնական խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացումն է, որի պարագայում կապահովվի պատշաճ...