Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարաված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ 2016 թ. Հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի եւ պահման պայմանների մշտադիտարկման նպատակով: Ինչպես հայտնում է ՄԻՊ-ի պաշտոնական կայքէջը, պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել իրացնելու նպատակով կեղծ փողեր պատրաստելու, իրացնելու, ինչպես նաև պաշտոնատար անձի  կողմից կեղծ փողեր իրացնելու փորձ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ-ն, նյութերի համաձայն` ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի ոստիկանը Արմավիր քաղաքի...
Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Մեկ քաղաքացի էլ...
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկություններով պարզվել է, որ 2017...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  34-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ 2017թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 06:35-ին, «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել...