Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է վերը նշված տեղեկությունը և հայտարարում, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը...
Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը 4 տարվա վաղեմության պատմություն ունի: Թելման Քալաշյանը 2013թ. տոկոսով 75.000 դոլար գումար է տվել 5 եղբայրների, պարբերաբար ստանալով տոկոսները: 2 տարի անց եղբայրների ծրագրերը ձախողվել են՝ չեն կարողացել վերադարձնել գումարն ու տոկոսները: Քալաշյանը սպառնալիքներ է հնչեցրել եղբայրների և նրանց բարեկամների հասցեին և պահանջել վճարել 100.000...
Օրեր առաջ ոստիկանությունը հաղորդել էր 1960 թ. ծնված Մարիետա Յակուբյանի /1960 թ. ծ./ անհետ կորելու մասին: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 5-ին, ժամը 13.30-ին, կինը ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ հյուրընկալվել էր իր ընկերներին:  
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Հետևողական ուսումնասիրության են ենթարկվել հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի և Վարդգես Գևորգյանի առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները: Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների...