ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական...
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2645 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված, հայտնում է Ոստիկանությունը:
Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 66 բույս:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 հրազեն:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1 հետախուզվող:
Ստացված...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոն օգոստոսի 12-ին հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Կարեւորելով եվրոպացի պատգամավորների այցելությունները Արցախ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ նման այցերը եւս մեկ քայլով մոտեցնում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Հանդիպման ընթացքում...
Ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 11-ի երեկոյան Խնձորեսկ գյուղի բնակիչներ Սամսոն Ա.-ի և Գևորգ Շ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, մասնավորապես, որ օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված Վարդուշ Հ.-ն...