ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան:...
Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի...
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն օգոստոսի 14-ին ընդունեց Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ: Բորիս Դեմիրխանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու...
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, պատասխանատու կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան: Ըստ այդմ, hանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով: Առողջապահության վարչությանը հանձնարարվել է...
Ագրեսիվության դրսևորման աճին կարող է նպաստել հոգնածությունը, շատերը առանց հանգստի աշխատում են: Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած սպանություններին և բռնության դեպքերին՝ նշում է հոգեբան Սամվել Խուդոյանը: «Ընդհանրապես բռնության համար առկա է 2 գործոն՝ սթրեսը, որի ազդեցությամբ հանցագործությունը կատարվում է, և անհատը, որը հանցագործությունը կատարում է»,- ասաց հոգեբանը:   Հոգեբանի կարծիքով...