Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտի, մասնավորապես սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներն ու սոցիալական աջակցության տարածքային բաժինների...
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 277 փամփուշտ, 3 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 4...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով:
Այսպես, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք...
Օգոստոսի 23-ին, ժամը 09:00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում ծխացող օջախների հետմարման աշխատանքները շարունակվում են:
Նախորդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացվել է արգելոցի տարածքի օդային հետախուզություն:
Հետմարման աշխատանքներին մասնակցել է 45 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 34 աշխատակից: Հայտնաբերել է ծխացող 100 օջախ, որոնք բոլորը մարվել են:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 469 երեխա՝ 244 տղա, 225 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 28709 քաղաքացի: