ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Վայոց ձորի մարզի  Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը հետագա օրերին տարածվել է՝ ներառելով  Սարավանի...
ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին: ՀՀ Պաշտպանույթան նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նույն օրը նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցել...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում  Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել են բարեկամական խմբերը, եւ ինքը շարունակելու է գլխավորել Արգենտինայի հետ բարեկամական խումբը, որը պատկառելի կազմ ունի: Էդուարդ Շարմազանովը բարձր...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը Երևան քաղաքի տարածքում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտարարում է աշխատանքի ընդունելություն: Ընդունվելու համար կարող են դիմել` Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր Անցել են պարտադիր զինվորական ծառայություն` (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» ՀայաստանիՀանրապետության  օրենքի 12-րդ...
«Հայաստան – Արցախ» հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և ՈւԱԿ-ի շարունակական համագործակցության շնորհիվ կենտրոնի դեղատունն ապահովվել է Կապեցիտաբին և Գրանիսետրոն անվանումով թանկարժեք դեղամիջոցներով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին այդ դեղամիջոցները կտրամադրվեն անվճար: Կապեցիտաբինը լայնորեն կիրառվում է հաստ աղու և կրծքագեղձի տարածուն քաղցկեղի բուժման ժամանակ: Գրանիսետրնը սրտխարնոցի և փսխման կանխարգելման և բուժման...