ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ, Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը...
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին» 07.08.2017թ. № 225-Լ որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 9, ժամը 0900-ից մինչև 1800 Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել է ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)՝ հետևյալ օրակարգային հարցերով. ...
Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը ներգրավվել են Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքներին: Հայ հրշեջ-փրկարարների վրանային ավանը ծավալվել է Ծաղվերի բնակավայրի մոտ, որից հետո հայկական արձագանքող ուժերին հատկացված տեղամասում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացրել 2 մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻն-ից հաղորդում են, որ դեպքի վայր ժամանած Վրաստանի նախագահը շնորհակալություն...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ժամը 14:30-ի սահմաններում, Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում բախվել են Է.Վարդումյանի վարած «Օպել Աստրա 1.6» մակնիշի և Մ.Վարոսյանի վարած «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի...
«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հուլիսի 20-ին Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի...