Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է...
78-ամյա  Քնարիկ Գալստյանը  որոնվում է որպես անհետ կորած: Մանրամասները տեսանյութում:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: «Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 25-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Զավարյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա- Նար Դոսի փողոց, Տիգրան Մեծի պողոտա-Գլինկայի փողոց և Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ: Փոփոխությունների արդյունքում` Արցախի պողոտայի վրա՝ խաչմերուկի հատվածում՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց խաչմերուկ...
ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով: Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ: Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և...