ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-29-ը...
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը: Բնական գազի ստորին այրման ջերմությունը, Կկալ/մ3 I Ա-1ա տարածք 8250 I Ա-1բ տարածք 8250 I Ա-2 տարածք 8250 I Ա-3 տարածք 8280 I Ա-4 տարածք 8276 I Բ-1 տարածք 8227 I Բ-2 տարածք 8227 I Բ-3 տարածք 8227 I Բ-4 տարածք 8227 II Ա տարածք 7998 II Բ-1 տարածք 7998 II Բ-2 տարածք 7998 II Բ-3 տարածք...
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 2017թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 7-ը (ներառյալ) գտնվելու է արձակուրդում։ Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահին փոխարինելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ էմիլ Ամիրխանյանը։ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Օգոստոսի 24-ին, ժամը 06.30-ին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմիի անտառում: Հրդեհի վայր է ուղևորվել 4 մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ: