«Նաիրիտ» գործարանի փակումն ի սկզբանե սխալ էր, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը: Նրա հավաստմամբ «Նաիրիտ»-ի հետ կապված բնապահպանական խնդիրներ միշտ էլ եղել են և միշտ էլ բարձրաձայնվել է, որ վտանգ է հանդիսանում շրջակայքում բնակվող մարդկանց համար, և անհրաժեշտ էր ժամանակին քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ տարածքում...
Մեր զրուցակիցն է ELL գործընկերության իրավաբան Ռուզաննա Հարությունյանը։ -«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է կատարվել հօգուտ քաղաքացու։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է ենթադրում նոր օրենքը։ -Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-226-Ն օրենքի...
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:  Մասնավորապես, կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առկա խնդիրները, հանդես եկել հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցման, ենթակառուցվածքների ապահովման, ոլորտի զարգացմանն առնչվող տարբեր առաջարկություններով: Կառավարության ղեկավարը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկությունները՝ առկա...
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն` ՀՀ զինված ուժերի ՀՕՊ զորքերի ստորաբաժանումները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 7-ը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում են Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում անցկացվող «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել ըստ որի՝ Հայկարամ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝...