Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրին և Վիեննայում նրա ներկայացուցիչ, հատուկ խորհրդական Յան Խակուաասին: Հանդիպմանը քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ: Անդրադարձել է կատարվել...
Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ ներկայացրել է «Երեխաների կարծիքով…» հարցման արդյունքները։ Հայաստանում հարցումն անցկացվել է 1200 երեխաների շրջանում՝ բոլոր տասը մարզերից և Երևան քաղաքից։ Այն նպատակ ուներ ուսումնասիրել և վերհանել երեխաների կարծիքն իրենց վերաբերող այնպիսի...
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ: Նախարար Հարությունյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրը ժամանել է Հայաստանի համար...
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 20-ին, ժամը 11.10-ին, Այնթապ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Վ.-ին, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: