Ինչպես նախորդիվ հայտնել էինք  ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: 2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում...
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 147 կենցաղային կանչ, 79 հրդեհ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների...
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին   Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքից ժամեր անց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ:...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված,...
Ապրիլի 1-ին, ժամը 23-ն անց 30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։ Այդ...