Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելու վերաբերյալ տուգանքներ և պատիժներ՝ Հոդված 47.3: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը, արտադրելը, պահպանելը, բաշխելը, իրացնելը կամ կիրառելը պատժվում է տուգանքով՝  դեղերի  մինչև 10...
Քննարկման է դրվել «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը: Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Որոշման նախագծի համաձայն սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա...
Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանն այսօր նախագահական նստավայրի դիմաց նետեց  ՀՀԿ-ի իր անդամատոմսը՝ հայտնելով, որ այլևս չի ցանականում լինել մի կուսակցության անդամ, որը մինչ օրս ոչ մի քայլ չի ձեռնարկել իր որդու սպանության համար մեղավորներին պատժելու ուղղությամբ: «Երկրի նախագահը պարտավոր է իմանալու, թե իր երկրի ներսում ինչ...
Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսվում է  պատասխանատվություն ապօրինի կերպով պետական պարգևներ պահելու համար: Համաձայն այդ օրենքի Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ շքանշանների և մեդալների շերտաձողիկներ կրելը դրա իրավունք չունեցող անձի կողմից, ինչպես նաև ապօրինաբար ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պահելը` առաջացնում է...
Շատ են դեպքերը, երբ հասարակական վայրերում զբոսնելիս հանդիպում ենք մարդկանց, որոնք գտնվում են ոգելից խմիչքի ազդեցության տակ: Քչերը գիտեն, որ հասարակական վայրերում ոգելից խմիչ օգտագործելու կամ հարբած վիճակում գտնվելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն: Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի...