Նախագահի հրամանագրից․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-6-Ո-7 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով`...
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի...
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՑ Երեկ ԱԱԾ-ը հայտարարել էր, որ դատարանում փակված Սասնա Ծռերը իրենք են խնդրել, որ իրենց տեղափոխեն քրեակատարողական հիմնարկներ։ Սասնա Ծռերը հերքում են այդ տեղեկությունը, նրանք նման խնդրանքով չեն դիմել որևէ կառույցի կամ անձի։ Հակառակը՝ նրանք ասել են, քանի դեռ ցուցարարները դատարանի շրջակայքում են, նրանք մնալու են դատարանում։ Կարծում ենք`...
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնում է նախարարությունը, հանդիպմանն անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը: Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք...