Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը այսօր ուղերձ է հրապարակել, ըստ որի այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել ծառայությունը. «Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում: Ես ուրախ եմ, որ ինչպես...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:  Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում...
Հունիսի 5-ին Բրյուսելում կայացած ՄԱԿ-ի հերթական համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպական Միությունը պատրաստվում են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար։ Ամինա Մոհամմեդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կանանց նկատմամբ բռնությունը կմնա անցյալում, և կկարգավորվեն ՄԱԿ-ի  հռչակած «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված խնդիրներից շատերը։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը մեծ կարևորություն...
Հունիսի 5-ի երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ:Այս մասին տեղեկանում են  փոխնախաարի ֆեյսբուքյան էջից: Փոխնախարարը մասնավորապես գրել է. «Երեկ ուշ երեկոյան հանդիպում ունեցա Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ։...
Հունիսի 6-ից 8-ը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք զինված ուժերի կիրառման պլանավորման և օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը: