Այսօր ևս մի շարք քաղաքացիներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքի ակցիայի շրջանակներում մտել են Երևանի քաղաքապետարանի շենք: Քաղաքացիները բողոքում են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի համար, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։ «Ելք»...
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար Սարի թաղի բնակիչներ Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով հերթական դատական նիստը, սակայն դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում: Ամբաստանյալների շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է անորոշ ժամանակով: ՊաշտպանԼիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ այսօր նախատեսում էր միջնորդություն ներկայացնել...
Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի աջակիցները փակեցին Արշակունյաց փողոցը: Նրանք դատարանից պահանջում եմ կայացնել «ճիշտ» որոշում`փոխել «Սասնա ծռեր» խափանման միջոցը՝ ազատելով նրանց: Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը, որի ժամանակ նրանց պաշտպանները միջնորդեցին անմիջապես ազատել նրանց: Դատարանն էլ 2 ժամով...
Ամիսներ առաջ քաղաքացին զանգահարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին և հայտնել, որ իրեն առանց որևէ հիմքի պահում են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում այն պարագայում, երբ ինքը հրաժարվել է հոսպիտալացվելուց: Անձի բանավոր հաղորդման հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասու ներկայացուցիչներն այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, առանձնազրույց ունեցել...
«Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը կոչով դիմել են Գարեգին Չուգասզյանին։ Ներկայացնում ենք Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի կոչը Գարեգին Չուգասզյանին․ Սիրելի՛ Գարեգին  Երբ դու դուրս եկար ընդհատակից և, քո քայլը կատարելով, գիտակցաբար բանտ մտար ու հացադուլ հայտարարեցիր, որպեսզի կարողանաս քո ձայնը լսելի դարձնել քաղբանտարկյալներին ազատելու, մյուս բանտարկյալների համաներման և...