Պետական եկամուտների կոմիտեն՝ հիմք ընդունելով վարչապետի՝ հրապարակավ հնչեցրած պահանջը՝ իրազեկում է հանրությանը, որ կանխիկ գործարքների դեպքում որոշ հարկ վճարողներ զանգվածաբար տրամադրում են հարկային օրենսգրքին չհամապատասխանողկտրոններ, որոնք, սակայն, արտաքնապես քիչ են տարբերվում ՀԴՄ կտրոնից: Նմանօրինակ կտրոններով իրականացված կանխիկ գործարքները չեն մասնակցում հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների ձևավորմանը և հարկերի հաշվարկմանը:...
Ապրիլի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդվել էր Երևանի Հերացու, Արմենակյան և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում 1987 թ. ծնված Թ. Ե.-ի լրագրողի մասնագիտական օրինական գործունեության իրականացմանը խոչընդոտելու, գլխին հարվածելու, մազերը քաշելու, տեսախցիկին հարվածելու և պայուսակի քուղը պոկելու մասին: Մայիսի 22-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ոստիկանությունում մայիսի 15-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կ. Ուլնեցի փողոցում մի...
Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում են դատախազությունից։ 2018թ. ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում նույն դպրոցի փոխտնօրեն Ն. Մ.-ն հանրապետությունում ծավալված հավաքներին և...
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային  զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Զինծառայող Լ.Թորոսյանի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 6-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում` ծնոտի...