Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ:
Հունիսի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1957 թ. ծնված Հայկազ Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Ղազարավան համայնքում գտնվող իր ծիրանի այգուց առևանգել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենան փախցրել է 2003 թ. ծնված...
Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և ԱԱԾ տարածած տեղեկատվության վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ...
Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցը Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվի վաղը` հունիսի 19-ին, ժամը 11-ին: Այս մասին այսօր Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին վարչապետը անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից աղմկահարույց բացահայտմանը ԱԺ պատգամավոր ՄԱնվել Գրիգորյանի վերաբերյալ. «Տեղյակ եք իրադարձություններից, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող...