ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն օգոստոսի 28-ին Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որը, իբր, առնչվում է իրեն՝...
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով  ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված Նախագծի ընդունման արդյունքում՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև Նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ: Նախարար Զեյնալյանը կարևորել...
2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ: Ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքի մի...
Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ: Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում: Ինչ վերաբերում է ոստիկանության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը և ի...