Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլjումինալ դրենավորման գործընթացը:
ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:
Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:
Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի սույն թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱԺ նիստում հնչեցված երեխաների օտարերկրյա որդեգրմանը առնչվող հարցերի և հայտարարությունների՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2008 թվականից ՀՀ արդարադատության նախարարությունն է ճանաչվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի շրջանակում...
Ընթացիկ տարվա հունվարի 16-ին Միջազգային քրեական դատարանը մերժել է Լիբիայի ներկայացրած խնդրանքը՝ կասեցնել երկրի նախկին նախագահի որդի Սեիֆ ալ-Իսլամ Ալ-Քադդաֆիին հանձնելու որոշման վերաբերյալ։ Դատարանը կարգադրել է Լիբիային անհապաղ հանձնել նրան Դատարան։
Միջազգային քրեական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ 2013 թվականի հունիսի 7-ին Լիբիայի իշխանությունները...
Միջազգային քրեական դատարանն անմեղ է ճանաչել 2011 թվականին ազատազրկման դատապարտված Կոտ դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին։ Վերջինս մեղադրվել է մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանը դատապարտել է պետության ղեկավարին։ Յոթ տարի պատիժը կրելուց հետո Լորան Գբագբոն ազատ է արձակվել՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով։
2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված...