Դիմումատուն՝ Միխայլո Բոնդարը, ազգությամբ ուկրաինացի
է, ծնվել է 1960 թվականին։ Դիմումատուն մահացել է 2012 թվականին, և նրա մայրը շարունակել
է մասնակցել գործին իր տղայի անունից։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած
բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն
բողոքել է, որ տեղի իրավապահ մարմիններն իրեն խոշտանգումների են ենթարկել և պարտադրել
են...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» և «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» բողոքների վերաբերյալ որոշումները: Դիմումատուների կողմից ներկայացված
բողոքները վերաբերում են 2016 թվականի
ապրիլյան իրադարձություններին: Եվրոպական դատարանը Դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի:
Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի
Դիմումատուն՝ Սվետլանա Խուդունցը,
ազգությամբ հայ է, ծնվել...
Դիմումատուն՝ Մուստաֆա Հաղիլոնը, ազգությամբ իրանացի է,
ծնվել է 1973 թվականին, ներկայում բնակվում է Հայաստանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի
ներկայացրած բողոքին՝ իրեն երկրից արտաքսելու որոշմանը և մինչև արտաքսումը 18 ամիս
ժամկետով կալանավորելուն։
2011 թվականի մարտին Դիմումատուն լքել է Իրանը և անօրինական
կերպով մուտք է գործել Կիպրոս։ Կիպրոսի Լառնակա քաղաքի...
Առևտրի համաշխարհային կազմակերպության
(ԱՀԿ) անդամ երկրները հերթական անգամ ձախողեցին յոթ դատավորներից բաղկացած ԱՀԿ Վերաքննիչ
մարմնում թափուր աշխատատեղերը լրացնելու փորձը: Չորս թափուր պաշտոնների համար թեկնածուների
ընտրությանը դեմ է քվեարկել ԱՄՆ-ն։ Կոնսենսուսի բացակայության պատճառով այդ հարցը չի
լուծվել։
Ներկա պահին Վերաքննիչ մարմնում
ներկայացված են յոթ արբիտրներից միայն երեքը: Կոնսենսուսի բացակայության պատճառով...
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշել է նոր
պատժամիջոցներ կիրառել Իրանի 14 քաղաքացիների և 17 իրանական ընկերությունների
դեմ: Վաշինգտոնը կասկածում է, որ նրանք մասնակցել են միջուկային զենքի ստեղծմանը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել
են, որ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիները և իրավաբանական անձինք
համագործակցում են Իրանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների
կազմակերպության հետ (SPND):