Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես, Նիկոլ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ստացել և գրանցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլ տրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ ՄԻԵԴ քարտուղարությունից նախկին նախագահի փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության...
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որ հայտնի է իր ծայրահեղ դաժանությամբ, սպանվել է ամերիկյան զինվորականների հատուկ գործողությունների արդյունքում: Այս մասին նախօրեին իր տեսաուղերձում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ով անձամբ է հետևել այդ գործողություններին՝ հատուկ հեռարձակմամբ: Սպիտակ տան ղեկավարը...
Դիմումատուն՝ Մեհմեթ Աթիլլա Չափինը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1958 թվականին, բնակվում է Նյու Յորքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կենսաբանական հոր ինքնությունը պարզելու ջանքերին: Երբ Դիմումատուի մայրը երկրորդ անգամ ամուսնացել է մի զինվորի հետ, Դիմումատուին 4 տարեկան հասակում տեղափոխել են մանկատուն։ Բնակվելով արտերկրում՝ Դիմումատուն...
Վերջին 10 ամիսներին կիբեռլրտեսություն իրականացնող համակարգված ընկերության թիրախը ՄԱԿ գործակալությունները, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը և այլ ՀԿ-ներ են եղել։ Այս մասին հայտնում է AP-ը։ Կիբեռանվտանգության Lookout ընկերության Կալիֆոռնիայի ստորաբաժանումը հայտարարել է, որ բջջային հեռախոսներից և համակարգիչներից գաղտնաբառերը հավաքագրելու համար ֆիշինգ օգտագործող գործառույթը դեռևս ակտիվ է։ Թիրախների թվում են...