«Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը, մասնավորապես` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական...
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն քիչ առաջ հրապարակել է լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները: Հիշեցնենք, որ առավոտյան քաղաքացիական հագուտով 2 անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին: Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դիմումատուն՝ Նատալիա Լազորիվան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1966 թվականին և ապրում է Ռուսաստանի Մագադանի մարզում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Ուկրաինայի դատարանը հաշվի չի առել իր կարծիքը, մերժել է իր զարմիկի խնամակալությունը ստանձնելու մասին իր ներկայացրած հայցը, և երեխայի խնամակալությունը հանձնել է մեկ այլ ընտանիքի։ 2007 թվականին Դիմումատուն դատարանի կողմից նշանակվել է իր քրոջ դստեր խնամակալ։ Նույն թվականին ծնվել է Դիմումատուի քրոջ...
Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 3-րդ տուժածն այսօր է ընդունվել «Սուրբ Գրիգոր...
Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը: Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության...