Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  հետիոտներ Գ.Աբովյանին և Ա.Չիլինգարյանին, որի հետևանքով  ստացած...
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից լինելով ընդվզող քաղաքացիների շարքերում, կոչ է անում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանին վայր դնել լիազորություններն ու  խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը պարտադրել ընտրել ժողովրդի թեկնածուին իբրև ժամանակավոր կառավարության ղեկավար: Մնացյալ բոլոր քայլերըը կարող են հանգեցնել...
  ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը հրաժարական է տվել, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Գիտակցելով պահի օրհասականությունն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունը Հայաստանի պետականության առջև՝ ես հրաժարական եմ տալիս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Որպես ԲՀԿ համակիր՝ ես պաշտպանում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության...
Այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել Մելիք-Ադամյան փողոցում, որեղ գտնվում են ՀՀԿ գրասենյակի և Կառավարության շենքերը: Ավտոբուսներով և մեքնենաներով մեծ թվով ոստիկաններ են պարբերաբար բերվում այստեղ, մեքենաներում նկատվում են նաև փշալարեր: Քաղաքացիներից շատերը շարունակում են կանգնած մնալ այստեղ և կոչ անել ոստիկաններին միանալ իրենց: Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր...